Լրահոս
Իրավական
15:19
07.09.21
62

Դատավորը «հատուկ վերաբերմունք ունի». փաստաբանը հրաժարվում է պաշտպանել Գևորգյանի շահերը

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի հերթական դատական նիստը աղմկոտ ընթացք է ունեցել:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հենց դատարանի դահլիճում հայտարարել է, որ հրաժարվում է պաշտպանել Արմեն Գևորգյանի շահերը, քանի որ դատավոր Դանիբեկյանն իր նկատմամբ ունի ոչ բարիդրացիական վերաբերմունք և խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությանը:

Դատական այսօրվա նիստը հետաձգվել երկու շաբաթով: Սեպտեմբերի 28-ին Արմեն Գևորգյանը պետք է նոր փաստաբանի հետ ներկայանա դատարան:

Նիստից հետո Ալեքսանյանը պարզաբանել է, որ Դանիբեյկանի հատուկ վերաբերումնքն իր նկատմամաբ պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը դատի է տվել դատավորին՝ Արմեն Գևորգյանի կնոջ բժշկական գաղտնիքը հրապարակելու համար: Այդ գործը վերաքննիչ ատյանում է և չի բացառվում, որ Դանիբեկյանի համար իրավական հետևանքներ լինեն: