Լրահոս
Քաղաքական
15:00
03.08.22
159

Դատարանի անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից. Չալաբյան

Img default alt hy

Տառացիորեն մեկ ժամ առաջ, Հայաստանի գործող իշխանությունների ուղիղ հրահանգով դատարանն ուղիղ եթերում ծայրահեղ ապօրինի որոշում կայացրեց՝ նորից ազատությունից զրկել ինձ, տառացիորեն մեկ շաբաթ ազատության մեջ գտնվելուց հետո, գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Այս որոշումը աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում, թերևս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության և օրենքի պահանջների կոպիտ խախտման պայմաններում:

Այս անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից, և ինչ աղաղակող ապօրինությունների է այն պատրաստ գնալ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Սակայն և ոչ մի ապօրինություն ի զորու չէ շեղելու մեզ մեր նպատակից՝ կառուցելու ազատ ու հզոր երկիր և արդար հասարակարգ բոլորիս համար:

Մեր պայքարը շարունակվում է և միայն նոր թափ է ստանալու, մինչ այդ ես շնորհակալություն եմ հայտնում մեր բազմաթիվ արժանապատիվ քույրերին և եղբայրներին, որոնք այս օրերին գտնվեցին մեր կողքին և իրենց ներկայությամբ և սկզբունքային դիրքորոշմամբ ուժ և վճռականություն տվեցին մեզ՝ շարունակելու մեր պայքարը:

Աստված պահապան բոլորիս»։