Լրահոս
Միջազգային
12:40
11.03.22
203

Դարդանելի նեղուցը նավերի երթևեկության համար փակ է

Img default alt hy

Դարդանելի նեղուցը նավերի երթևեկության համար փակ է նավի անսարքության պատճառով:

Այս մասին ասված է Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարության Ծովային գործերի գլխավոր վարչության տարածած հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Քանի որ «Կապիտան Շիրյագին» նավը վաղ առավոտյան ծանծաղուտում է հայտնվել, Չանաքալե նավահանգստի ղեկավարությունը փակել է երկկողմանի ծովային նավագնացությունը Չանաքալեի նեղուցով, և պաշտոնական ցուցումներին համապատասխան հրահանգներ են տրվել նավի փրկության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։