Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:53
03.08.22
134

Չինաստանը փակել է երկինքը Թայվանի շուրջ զորավարժությունների պատճառով

Img default alt hy

Չինաստանի իշխանությունները պաշտոնական նախազգուշացում են տվել ավիափոխադրողներին, որ օգոստոսի 4-7-ը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) զորավարժությունների ընթացքում Թայվան կղզու շրջակայքի վեց շրջանների երկինքը փակ կլինի: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios պորտալը։

Օդային երթևեկության սահմանափակման մասին նախազգուշացումը վերաբերում է կղզու շրջակայքում գտնվող վեց ծովային տարածքներին, որոնք հայտարարվել են «վտանգավոր գոտիներ»։

Օգոստոսի 2-ին Վաշինգտոնում Չինաստանի դեսպան Ցին Գանգը մեծ հետևանքներ է խոստացել ամերիկյան կողմի համար՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի։ Նույն օրը Չինաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել կղզու շուրջ։ Նշվում է, որ կղզու նման շրջափակումը խնդիր կլինի Փելոսիի համար, որը ծրագրել էր օգոստոսի 3-ին մեկնել Հարավային Կորեա ասիական շրջագայության շրջանակներում։