Լրահոս
Քաղաքական
13:30
28.01.23
110

«Չհանդուրժել Հայոց բանակի դիտավորյալ կազմաքանդումը». օրվա ուղերձները

Օրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը հիշել է հունվարի 19-ի զինվորական կացարանի հրդեհի մասին, որ 15 զինվորի կյանք խլեց:

Փաշինյանը գրել է, թե ուզում է ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից, նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել:

«Այսօր դեռ ապաքինված չեն 44-օրյա պատերազմի վերքերը»,- օրվա ուղերձում նկատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղերձում գրել է, որ առաջնային և հրատապ է ազգային ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը: