Լրահոս
Սպորտ
23:17
02.08.21
68

Բրոնզ, որ ոսկի արժի. Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը Տոկիոյից

Օլիմպիական Տոկիոյում Հայաստանի համար պատմական նվաճում է գրանցվել: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկ մրցաձևի եզրափակչում լավագույն երրորդ արդյունք է գրանցել և դարձել օլիմպիական բրոնզե մեդալակիր: Անկախությունից հետո մեր երկիրն առաջին անգամ է այս մարզաձևում օլիմպիական մեդալ նվաճում: Սա նաեւ Հայաստանի օլիմպիական հավաքականի նվաճած առաջին մեդալն է՝ Տոկիո-2020-ում: