Լրահոս
Իրավական
12:19
11.03.22
249

Բորիս Բախշիյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց. մեղադրող դատախազը բացակա էր

Img default alt hy

Վերաքննիչ դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվել է. պատճառը մեղադրող դատախազի բացակայությունն է։  

Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե դատախազը հայտնել էր, որ մասնակցում է դատախազության կոլեգիայի նիստին, ինչպես նաև չի ստացել վերաքննիչ բողոքը։  

«Ես գտնում եմ, որ այստեղ ակնհայտ երևում է դատախազության վերաբերմունքն այս գործի նկատմամբ, ինչպես կարելի է կոլեգիայի նիստն ավելի բարձր գնահատել, քան անձի ազատության իրավունքը», - նշել է փաստաբանը։  Ինչ վերաբերում է բողոքը չստանալուն՝ Սարդարյանն ասել է, թե երկրորդ անգամ է դատական նիստը հետաձգվում. նախորդ նիստը նշանակվել էր փետրվարի 28-ին, բայց իրենք այդ մասին ծանուցվել են մարտի 2-ին. հավանաբար, փոստը ուշ է հասցրել ծանուցումը։  

«Այս վարքագիծը ցույց է տալիս, որ դատախազությունն ամեն գնով փորձում է Բորիս Բախշիյանին պահել կալանքի տակ», - հայտարարել է դատավորի պաշտպանը։