Լրահոս
Սպորտ
17:53
24.01.23
135

Բարսելոնան այս պահի դրությամբ չի կարող նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել

Img default alt hy

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» չի կարողանա ուժեղացնել կազմը։

Պատճառն այն է, որ կատալոնացիները նորեկներին չեն կարող գրանցել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների համաձայն։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Marca-ն։

Վերջերս ակումբը լքեց վինգեր Մեմֆիս Դեպայը, գումարած՝ Ժերար Պիկեն ավելի վաղ հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: Ակումբի աշխատավարձերի բյուջեն կրճատվել է, բայց և այնպես, վերը նշված ֆուտբոլիստների հեռանալը բավարար չէ նորեկների հետ պայմանագիր կնքելու համար:

Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ կցանկանար նոր հարձակվող ձեռք բերել այն բանից հետո, երբ թիմը լքեց Մեմֆիս Դեպայը։ Հոլանդացին տեղափոխվեց «Ատլետիկո»: