Լրահոս
Քաղաքական
19:00
19.10.21
54

Բաքվից 5 հայ ռազմագերի է վերադառնում

Img default alt hy

Բաքվից Հայաստան է գալիս հայ ռազմագերիների հինգ հոգանոց խումբ: «Հայլուր»-ին քիչ առաջ հայտնել է գերիների վերադարձի հարցերով զբաղվող Բորիս Ավագյանը։

Մեկ ժամից օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդակայանում: Գերիներին հայրենիք է վերադարձնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները

1. Ամբարդանյան Մելս Կարապետի

2. Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի

3. Մանուկյան Ժորա Վանոյի

4. Սողոմոնյան Սեդրակ Սամվելի

5. Մանուկյան Հովսեփ Ռոբերտի