Լրահոս
Արցախ
16:40
12.12.22
134

Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Img default alt hy

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է՝ շարունակում է փակ մնալ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

«Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները՝ Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, մնացել են ճանապարհին:

Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ, տեղափոխվել են Ստեփանակերտ:

Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:

Բանակցություններն առայժմ շարունակվում են:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- նշված է հաղորդագրության մեջ։