Լրահոս
Սպորտ
20:38
07.12.22
100

Այս պահին ինձ լավ եմ զգում Միլանում․ Ժիրու

Img default alt hy

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իր ապագայի մասին։

«Երբ տեղափոխվեցի «Միլան», եկել էր նոր մարտահրավեր ընդունելու ժամանակը։ Ակումբն ինձ դա անելու գերազանց հնարավորություն էր տվել։ Կարծում եմ՝ առջևում թոփ-մակարդակում անցկացնելու մի քանի տարի ունեմ։ Դեռ ի զորու եմ ինձ դաշտում ցույց տալու, օգտակար բաներ անելու։

Այս պահին ինձ լավ եմ զգում «Միլանում»։ Մենք արդեն Իտալիայի չեմպիոն ենք դարձել, բայց չենք պատրաստվում կանգ առնել դրա վրա»,- Ժիրուի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլան։

Օլիվյե Ժիրուն «Միլանի» ֆուտբոլիստ է դարձել 2021 թվականին։

Աղբյուր  ArmSport.am