-
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:2502.07.26 -
Հասարակական
Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմանները
09:1002.07.26 -
Քաղաքական
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
23:1401.07.26 -
Տնտեսական
Լոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում են
22:5801.07.26 -
Քաղաքական
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
22:1401.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
22:0001.07.26 -
Տարածաշրջան
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
21:3001.07.26 -
Քաղաքական
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
21:1801.07.26 -
Իրավական
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
20:5901.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Լարվածությունն աճում է TRIPP-ի շուրջ. մեծ խաղեր են սկսվում Սյունիքում
20:3001.07.26 -
Միջազգային
Պատերազմի սպառնալիքներ, տեխնիկական բանակցություններ՝ Քաթարում. Իրանը 3 միլիարդ դոլար է ստացել
20:1901.07.26 -
Հասարակական
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
19:5201.07.26 -
Իրավական
Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
19:3401.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26 -
Տարածաշրջան
Թեհրան-2026. անսպասելի բացահայտումներ է արել «Հայլուրը» Իրանի մայրաքաղաքում
16:0501.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություն՝ խորհրդարանում և Փաշինյանի զանգը՝ Մոսկվա
15:3001.07.26 -
Հասարակական
21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը
15:0101.07.26 -
Քաղաքական
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
14:4901.07.26 -
Իրավական
Եթե մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, ապա նա ստվերում է ամբողջ կազմը. Արամ Վարդևանյան
14:2301.07.26 -
Հասարակական
Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News
14:0401.07.26 -
Իրավական
ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
13:3301.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 ՍԴ-ն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ. սկսվել են ամփոփիչ ելույթները
12:3001.07.26 -
Հասարակական
Հիմնադրամի սահմանաչափը գերազանցվել է, բայց ԿԸՀ-ն չի արձագանքել. Լիպարիտ Դրմեյանը ելույթ է ունենում ՍԴ-ում
12:2301.07.26 -
Հասարակական
Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
11:2901.07.26 -
Հասարակական
Երկար սպասված Lexus RZ-ն արդեն Հայաստանում է. լրիվ էլեկտրական մեքենաներով՝ դեպի ժամանակակից աշխարհ
11:2101.07.26 -
Իրավական
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
11:1601.07.26 -
Հասարակական
Ուղիղ I ՍԴ-ն շարունակում է ընդդիմության բողոքների քննությունը. այսօր եզրափակիչ ելույթների փուլն է
10:5601.07.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար
10:2601.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»
10:0101.07.26 -
Մամուլի տեսություն
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
09:4901.07.26 -
Քաղաքական
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
00:0501.07.26 -
Միջազգային
Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան
23:5830.06.26 -
Միջազգային
Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս
23:5130.06.26 -
Միջազգային
Կուբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է պահանջել․ կքննարկվի ԱՄՆ շրջափակման հարցը
22:4530.06.26 -
Քաղաքական
Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
22:3230.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ ապշեցրել է Արևմուտքին
22:1530.06.26 -
Առողջապահական
Բուժառուներից փող են ուզում, թանկ դեղերի համար՝ վճարում. քաոս է բուժհաստատություններում
22:0030.06.26 -
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26 -
Քաղաքական
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
21:0930.06.26 -
Միջազգային
ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը
20:5730.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը
20:4530.06.26 -
Իրավական
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
19:3030.06.26 -
Արտաքին քաղաքականություն
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
19:0030.06.26 -
Միջազգային
Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար
18:3630.06.26 -
Հասարակական
Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1930.06.26 -
Իրավական
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
18:0930.06.26 -
Իրավական
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
18:0430.06.26 -
Տարածաշրջան
Կրակը մոլեգնում է Թուրքիայում. հրդեհները մոտեցել են տուրիստական բնակելի թաղամասերին
17:5330.06.26 -
Հասարակական
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
17:2830.06.26 -
Տնտեսական
Սնանկացման վտանգի առաջ են հայ գյուղատնտեսները. խաղ ու պար չէ եվրոպական շուկայում հայտնվելը
16:4930.06.26 -
Աշխարհ
Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ. աղետից ուշքի չի գալիս Վենեսուելան
16:2630.06.26 -
Հասարակական
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:1430.06.26 -
Հասարակական
Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան
15:4230.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Այրվում է Թուրքիայի արևմուտքը. աղետը մոտեցել է բնակելի շրջաններին
15:3030.06.26 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը զինծառայողներից հետաքրքրվել է նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով
15:2130.06.26 -
Հասարակական
Երևանում շենքի պատշգամբում աշխատելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
14:5730.06.26 -
Հասարակական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ընկերության դիմումի հիման վրա
14:3830.06.26 -
Կրթություն և գիտություն
Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով
13:0030.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վանաձորում կրակել է պայմանագրային զինծառայողը. դեպքի հանգամանքները պարզում են
12:3030.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
12:2330.06.26 -
Հասարակական
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
11:5430.06.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից
11:3230.06.26 -
Իրավական
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
11:0730.06.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26
Այս իրավիճակը Արցախի հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու քաղաքականության շարունակությունն է. Արմեն Գևորգյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ նամակ է ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
Նամակը՝ ստորև.
«Հարգելի՛ գործընկերներ,
Ձեզ եմ դիմում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ օրը, ինչպես և այս տարվա դեկտեմբերի 1-ին, ազգությամբ ադրբեջանցիների մի խումբ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների լիակատար և բացահայտ աջակցությամբ փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։
Նման գործողություններով ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկում է արտաքին շփման հնարավորությունից ՝ թողնելով վերջինիս լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող մարդասիրական, ռազմաքաղաքական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ Այս գործողությունները կարելի կլիներ հստակ քաղաքական սադրանք համարել, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի խիզախ ժողովրդին հոգեբանական և բարոյական ճնշման ու շանտաժի ենթարկելն էր։
Բայց իրականում այս իրավիճակը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեռ այս տարվա գարնանը սկսված Արցախի Հանրապետության հայերի կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու և ահաբեկելու հետևողական քաղաքականության փաստացի շարունակությունն է։
Այս տարի սա Ադրբեջանի հերթական լայնածավալ սադրանքն է՝ մարտին գազատարի պայթեցումից և Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետային իրավիճակի ստեղծումից, զինադադարի համաձայնագրի խախտմամբ նոր տարածքների զավթումից և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո։ Հայ ժողովուրդը, լինելով ազատ Եվրոպայի և ժողովրդավարական քաղաքակրթության անբաժանելի մասը, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, հայտնվել է մի իրավիճակում, երբ որոշիչ գործոններ են թյուրքական համերաշխությունն ու էներգետիկ ռեսուրսները:
Հարգելի գործընկերներ,
Ստեղծված իրավիճակն այն բանի արդյունքն է, որ մեր կազմակերպությունը, փոխանակ ազնվորեն խոսելու այն մասին, թե ով է վերջին 30 տարիների ընթացքում տարածաշրջանում սանձազերծել բոլոր ռազմական գործողությունները և հետևողականորեն էթնիկ զտումների քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղում, փոխանակ հետաքննելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմի ժամանակ արգելված ֆոսֆորային ռումբերի կիրառումը, դատապարտելու այս տարվա գարնանն ու աշնանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ազատատենչ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի նոր ռազմական հանցագործությունները՝ որոշել է պարզապես հեռանալ իրականությունից և ձևացնել, թե ինտենսիվ կերպով նպաստում է կողմերի հաշտեցմանը։
Գործընկերներ,
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքի համատեղ ջանքերով Ադրբեջանը Հարավային Կովկասում դառնում է նոր «ցանկալի» աշխարհաքաղաքական գործընկեր, որի հետ նույն Արևմուտքն ավելի ժողովրդավար Հայաստանից պահանջում է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել։
Ի՞նչ ջանքերի մասին է խոսքը:
Նախ՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների և հանցագործությունների կոշտ դատապարտումներ չեն եղել, չկան պատժամիջոցներ։ Հայաստանի նկատմամբ մշտապես հնչող տարածքային պահանջները և ուժի կիրառման նոր սպառնալիքներն էապես անհետևանք են։
Երկրորդ, միջազգային հանրությանը չի մտահոգում Ադրբեջանի շարունակվող ինտենսիվ ռազմականացումը, ինչը միջազգային պայմանագրերով սահմանված բոլոր նորմերի և քվոտաների ոտնահարում է։
Երրորդ, էներգակիրների գնման նոր ծավալների շուրջ ԵՄ-ի ինտենսիվ բանակցություններն ամրապնդեցին Ալիևի քաղաքական ռեժիմի քմահաճույքներից Եվրոպայի կախվածության մասին Ադրբեջանի պատկերացումը:
Չորրորդ՝ Ադրբեջանը ելնում է նրանից, որ միջազգային հանրությունը երկար ժամանակ աչք է փակելու իր ռազմական հանցագործությունների վրա՝ դրսևորելով երկակի ստանդարտներ, այդ թվում՝ գիտակցելով, որ իր օգնությամբ կարելի է արագացնել Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից։
Եվրոպական քաղաքական էլիտաների պահվածքը հանգեցրել է նրան, որ օրեցօր ամրապնդվում է նախագահ Ալիևի ավտորիտար ռեժիմի ոչ միայն անպատժելիության, այլև՝ ամենաթողության զգացումը։ Եվ, ի վերջո, մի քանի հարց, որոնց շուրջ առաջարկում եմ մտորել։
1.Կցանկանայի հասկանալ՝ Արևմուտքի հիմնական քաղաքական էլիտաները պատրա՞ստ են այսօր Ուկրաինային առաջարկել համակերպվել Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ և ինտենսիվ խաղաղ բանակցություններ վարել վերջինիս առաջարկած պայմաններով։
Դատելով Ուկրաինային ցուցաբերվելիք շարունակական աջակցության մասին որոշումներից՝ քիչ հավանական է։ Այդ դեպքում ինչո՞ւ է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերվում Հայաստանի իրավիճակին, երբ Ադրբեջանի ակնհայտ ռազմական ագրեսիայի և նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման պայմաններում Արևմուտքն առավել հանդուրժող և բարյացակամ է Ադրբեջանի հանդեպ։
2.Արդյո՞ք հարգարժան եվրոպացի գործընկերները որոշակի անհարմարության, շփոթմունքի և թերարժեքության (մեղքի) զգացում ունեն, երբ, ըստ հեղինակավոր Economist-ի ժողովրդավարության ինդեքսի, Եվրոպայի խորհրդի միակ ավտորիտար պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում է մնալ ազատ ու ժողովրդավարական պետությունների ակումբի անդամ և դասեր ու հրահանգներ տալ ազնվության ու արդարության մասին։
3.Արդյո՞ք Արևմուտքը պատկերացնում է, թե նախագահ Ալիևի պես գործիչը որքան կմնա իր ռազմավարական ազդեցության ներքո։ Ժամանակին եվրոպական երկրները կառուցողական փոխգործակցություն էին հաստատում Հյուսիսային Աֆրիկայի և արաբական աշխարհի ավտորիտար ռեժիմների հետ՝ լուծելու էներգետիկ ռեսուրսների խնդիրները։ Թե ինչպես դա ավարտվեց Լիբիայի ու նրա նախկին առաջնորդ Քադաֆիի պարագայում, բոլորին է հայտնի։
4.Արևմտյան էլիտաները պատրա՞ստ են համակերպվել իրենց երկրների ներքաղաքական գործընթացների վրա Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորությամբ թյուրքական աշխարհի աճող ազդեցության հետ և դառնալ ազատ Եվրոպայի քաղաքակրթական դեֆորմացիայի վկան։
5.Ո՞րն է Ադրբեջանի դեպքում արևմտյան էլիտաների «կարմիր գիծը», որպեսզի կամք դրսևորեն և ձգտեն ստիպել նրան հարգելու միջազգային իրավունքի նորմերը, կատարելու իր պարտավորությունները և բացառեն ռազմական նոր հանցագործությունները:
Գործընկերներ,
Ամենից շատ չէի ցանկանա հավատալ, որ ԵԽ-ն իր այսպես կոչված չեզոք և կառուցողական գործողություններով ու մոտեցումներով խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քաղաքականությունը։ Որոշ հանգամանքների բերումով ԵԽ-ն վճռականություն չի ցուցաբերում՝ հայտարարելու Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանի կողմից իրականացվող մշտական և շարունակական ռազմական հանցագործությունների մասին։
Ստեղծվում է անընդունելի մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհուրդը չի հաստատում իր անդամ երկրի գործած ռազմական հանցագործությունների փաստը և իրավիճակը թողնում է անհետևանք։ Արդյունքում ստացվում է, որ մեր կազմակերպության հեղինակությունն ու իշխանությունը ոտնահարվում են հանուն Ադրբեջանի ազգային շահերի։ Ցավոք, այսօր մեր կազմակերպությունը վերածվում է հարթակի, որն Ադրբեջանի քաղաքական ռեժիմն անխնա օգտագործում է իր հակահայ քաղաքականությունը լեգիտիմացնելու համար։
Ադրբեջանը Եվրոպայի Խորհուրդը վերածում է սեփական ազգային ու աշխարհաքաղաքական շահերը սպասարկող մեխանիզմի։ Իրերի այս դրության շարունակությունն արդեն վկայելու է ոչ այնքան երկակի ստանդարտների քաղաքականության, որքան Եվրոպայի խորհրդի անգործունակության մասին:
Եվրոպայի խորհրդի համար խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է նշանակի հետևյալը.
•ստիպել Ադրբեջանին կատարելու իր պարտավորությունները, բացառապես խաղաղ միջոցներով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը՝ ազնիվ և անկողմնակալ կերպով հաստատելով խաղաղ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի փաստերը,
•Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների դատապարտումը և ագրեսորին պատժելու կամքի դրսևորումը` համաձայն Եվրոպայի խորհրդի կանոնադրության և հիմնադիր փաստաթղթերի,
•Բացառել այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է օգտագործել Եվրոպայի խորհուրդը՝ որպես իր ագրեսիվ քաղաքականության օրինականացման և ժողովուրդների ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքի ապալեգիտիմացման հարթակ։
Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում անզիջում վերաբերմունքի դրսևորում՝ հետաքննելով և պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների և ռազմական հանցագործությունների մեղավորներին»:
-
14:45
02.07.26
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
Կարդալ ավելին
-
14:36
02.07.26
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
14:00
02.07.26
«Հայաստան» խմբակությունը ոչ միայն դեմ է այս նախաձեռնությանը, այլ նաև վիճարկելու է այն Սահմանադրական դատարանում. Արծվիկ Մինասյան
Կարդալ ավելին
-
13:45
02.07.26
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
Կարդալ ավելին