Լրահոս
Մշակույթ
14:20
07.09.21
55

Այրվող հուշարձաններ, որ մոխրացնում են անհաջողությունները

Վալենսիայի բնակիչները վերջապես ականատես են եղել Ֆայասի փառատոնի ավարտին։

Ի հիշատակ Սուրբ Հովսեփի անցկացվող փառատոնը, որը սովորաբար տեղի է ունենում մարտի կեսերին, այս տարի կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր։

«Դիվային ֆիեստայի» ընթացքում ամենատարբեր նյութերից պատրաստված ֆայա հուշարձանները հանդիսավոր այրվում են։ Քաղաքացիների կողմից ընտրված հուշարձաններից մեկն էլ հաղթող է ճանաչվում և կրակի չի մատնվում՝ իր պատվավոր տեղը զբաղեցնելով Վալենսիայի թանգարանում:

Փառատոնի դեսպան Կլաուդիա Մասն ասում է․ «Մենք նոր շունչ ենք տալիս այրման ավանդույթին: Դա անհրաժեշտ է, քանի որ անհաջողությունները միշտ մոխրից են վերածնվում: Ես հավատում եմ, որ այս անհաջողությունները, այս հուշարձանները պետք է հնարավորինս արագ այրել, որպեսզի կյանքի նոր փուլ սկսվի»։