Լրահոս
Միջազգային
13:24
11.03.22
847

Ավելի քան 16 հազար կամավորական պատրաստ է օգնության հասնել Դոնեցկին և Լուգանսկին. Շոյգ

Ավելի քան 16 000 կամավորականներ Մերձավոր Արևելքի երկրներից պատրաստակամություն են հայտնել մասնակցել ռազմական գործողություններին Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների կողմից։

Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը։ Նրա խոսքով, իրենք բազմաթիվ դիմումներ են ստանում տարբեր երկրների կամավորականներից։

«Ամենամեծ թիվը Մերձավոր Արևելքի երկրներից է՝ արդեն ավելի քան 16000 դիմում», - ասել է Շոյգուն։ 

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ճիշտ են համարում դրական արձագանքել խնդրանքներին, մանավանդ, որ այդ խնդրանքները փողի համար չեն, այլ արտահայտում են կամավորականների իրական ցանկությունը։