Լրահոս
Միջազգային
12:01
03.03.22
1 699

Աշխարհը շարունակում է զինել Ուկրաինային․ Գերմանիան 2,7 հազար զենիթային հրթիռ կառաքի Կիև

Img default alt hy

Ուկրաինայի տարածք կմատակարարվի Strela տիպի 2,7 հազար զենիթային հրթիռ։ Այս որոշումը հինգշաբթի օրը՝ մարտի 3-ին, հաստատվել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ավելի վաղ՝ մարտի 2-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է հարձակողական զենք մատակարարել Ուկրաինային։

Մարտի 1-ին էլ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ներառյալ զենքի մատակարարումը, ինչպես նաև սերտորեն համակարգել գործողությունները՝ հաշվի առնելով Ռուսաստանի հատուկ գործողությունը։