Լրահոս
Միջազգային
13:52
03.08.22
147

ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն անվտանգությունը, հետքովիդային վերականգնումը և կլիմայի փոփոխությունը

Img default alt hy

ԱՍԵԱՆ-ի (Հարավ - արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ օգոստոսի 3-ին Պնոմպենում բացվող 55-րդ խորհրդակցության գլխավոր թեմաների թվում են  տարածաշրջանային անվտանգության հարցերը, տնտեսության վերականգնումը հետքովիդային շրջանում և արձագանքը կլիմայի փոփոխությանը և դրանց հետ կապված հանդիպումները, որոնք որպես տարածաշրջանային միավորման գործող նախագահ անցկացնում Է Կամբոջան։

«Հիմական օրակարգն Է անվտանգությունը, տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխությունը և այլ հարցեր»,- օգոստոսի 3-ին լրագրողներին հայտնել Է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Կունգ Ֆոակը: Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները մտադիր են մշակել ընդհանուր մոտեցում այն բարդ խնդիրների լուծման նկատմամբ, որոնք ծառացած են տարածաշրջանի և աշխարհի հանդեպ:

Պնոմպենի խորհրդակցությունը կդառնա դաշինքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ երեք տարվա ընթացքում առաջին անմիջակա հանդիպումը, որոնք մինչ այդ անցկացվում Էին տեսակոնֆերանսների ձևաչափով COVID-19-ի տարածման սպառնալիքի պատճառով:

Միջոցաումներին, որոնք ներառում են ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանային համաժողովի (ԱՏՀ) անվտանգության նիստը և Արևելաասիական հանրակցության (ԱԱՀ) ԱԳՆ-ների ղեկավաների հանդիպումը, կմասնացեն ընդհանուր առմամբ 39 արտաքին գործերի նախարարներ, այդ թվում ԱՏՀ-ի մասնակից երկրների 27 արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև 12 արտաքին գործերի նախարարներ, որոնք հրավիրված են որպես ԱՍԵԱՆ-ի գործող նախագահի հյուրեր:

ԱՍԵԱՆ-ը հիմնվել Է 1967 թվականին և այսօրվա դրությամբ միավորում Է Հարավ - արևելյան Ասիայի տասը երկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները: 2022 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահի լիազորությունները շրջափոխման սկզբունքով Բրունեյից անցել են Կամբոջային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: