Լրահոս
Իրավական
18:00
12.12.22
128

Արյուսակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել․ NEWS.am

Img default alt hy

Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավոր (լիազորությունները դադարացված են մինչեւ քրեական վարույթի ավարտը) Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը:

Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել էր հոկտեմբեր 19–ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21–ին կալանավորվել է նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ դատավոր Ալեքսանյանին աջակցելու համար: