Լրահոս
Իրավական
21:47
05.08.21
47

Առուշանյանը կմնա կալանավորված. Պաշտպանները պատրաստվում են բողոքարկման

Վերաքննիչ դատարանը մերժել է Առուշ Առուշանյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը եւ ուժի մեջ թողել՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Ընդհանուր իրավասության դատարանը՝ Գորիսի քաղաքապետին երկու ամսով կալանավորել էր՝՝ Քարահունջ համայնքի ղեկավարի երկրորդ՝ մեղադրող ցուցմունքի հիման վրա, իբր Առուշանյանը ընտրակաշառք է բաժանել:

Լուսինե Ավետյանը առաջին ցուցմունքի ժամանակ ճիշտ հակառակ պնդումն էր արել: Վերաքննիչի դատավորըայդ հանգամանքը ահշվի չի առել: Առուշանյանի փաստբանը պնդում է, որ դատավորը օբյեկտիվ չէ ու իշխանահաճո որոշում է կայացրել: Չի բացառում՝ դիմեն Եվրոպական դատարան: