Լրահոս
Իրավական
14:43
05.08.21
63

Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ, դատարանը մերժեց մեր բողոքը, կներկայացնենք վճռաբեկ բողոք․ պաշտպան

Img default alt hy

Վերաքննիչ դատարանը մերժել է  Առուշ Առուշանյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը և  ուժի մեջ թողել՝ առաջին ատյանի դատարանի որոշումը:

  «Ժպիտով ենք վերաբերվում այս իրողությանը, որովհետև իրականում մենք չենք պարտվել, պարտվել է դատավոր Մնացական Հարությունյանը, և ես ևս մեկ անգամ ընդգծեմ՝ Առուշ Առուշանյանը, միևնույն է, գտնվելու է ազատության մեջ։ Դատավոր Հարությունյանը երբեք չի լինի Ազարյան, Մխիթար Պապոյան, Արշակ Վարդանյան, Սերգեյ Մարաբյան»,- այս   մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպանի խոսքով, իրենք վճռաբեկ բողոք կներկայացնեն այս դատական ակտի դեմ:

 «Վճռաբեկ դատարանից նույնպես որևէ հույս չունենք։ Կսպառենք նաև Վճռաբեկ դատարան դիմելու ընթացակարգը, որից հետո միանշանակ դիմելու ենք Եվրոպական դատարան, որովհետև կալանավորման այս որոշումները որևէ աղերս չունեն իրավաբանության հետ»,-ասաց փաստաբանը։