Լրահոս
Աշխարհ
17:36
31.08.21
64

Արտակարգ դրություն` ջրհեղեղի հետևանքով

Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները շարունակում են վերացնել Բուրյաթիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքները: Իրադրությունն ավելի բարդ է Կյախտինսկի շրջանի տարածքում, որտեղ արտակարգ դրություն Է մտցվել: Ջրածածկ են մնում 92 տուն եւ 214 տնամերձ հողամաս։ Աշխատանքներ են տարվում տուժած բնակչությանը հասցեական օգնություն ցուցաբերելու, պարենի, խմելու ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների առաքման ուղղությամբ։