Լրահոս
Քաղաքական
19:17
01.09.21
94

Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժխնդրություն. Արամ Վարդևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կարծիքով պրոֆեսոր, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելը քաղաքական հետապնդում է.

«Նրան հետապնդում են «Հայաստան» դաշինիքի մեջ լինելու ու ընդդիմադիր կեցվածքի համար, միևնույն ժամանակ նրա նկատմամբ իշխանությունն անձնական վրեժխնդրություն են իրականացնում»: Ա. Վարդևանյանը նաև նշում է, որ Հայաստանում այլևս բռնապետական կարգեր են. «Բռնապետությունը չի թակում Հայաստանի դռները՝ բռնապետությունն արդեն Հայաստանում է»: