Լրահոս
Հասարակական
23:00
18.09.25
133

«Արմավիր գարդեն»-ից վերցված աննդամթերքի նմուշներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

Img default alt hy

Հայտնի են անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտից (քաղաք Արմավիր, Հանրապետության 2) նմուշառված սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Ըստ այդմ՝ «թարմ հավ», «հավով պիցցա», «հավի թևիկներ» արտադրատեսակները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), իսկ «հավով աղցան»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և Ախտածին ա/թ սալմոնելաններ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Հիշեցնենք. սեպտեմբերի 08-ին 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:

Սեպտեմբերի 9-ից, հայտնաբերված նաև սանիտարահիգենիկ խախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է»,- ասվում է հաղորդագրությունում։