Լրահոս
Առողջապահական
16:38
02.09.21
405

Արգանդի մոտ 10 կիլոգրամանոց գիգանտ միոմայի հեռացում. բացառիկ վիրահատության

Img default alt hy

Օրեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի հետևանքով նաև հեմոգլոբինի ցածր ցուցանիշի առկայությամբ։

Առանց հատուկ զննության՝ կնոջ որովայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջ որովայնի չափերն ուներ։ Զննությունից հետո ախտորոշվել էր արգանդի միոմա։

Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու և ռիսկերը գնահատելու անհրաժեշտությամբ՝ կատարվել է արյան փոխներարկում, այնուհետև վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով։

Հեռացված միոման կշռել է մոտ 10 կգ։

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժայցելուի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար։