Լրահոս
Միջազգային
13:56
11.03.22
578

Արևմուտքը սխալներ է թույլ տվել ՌԴ-ի հետ հարաբերություններում․ Բորելն անկեղծանու՞մ է

Img default alt hy

,Արևմտյան երկրները մի շարք սխալներ են թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում որոնցից մեկն էլ Ուկրաինային ու Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու տրված խոստումն էր։

Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեպ Բորելը TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։  

«Այդ պատճառով Արևմուտքը կորցրեց Ռուսաստանի հետ մերձեցման հնարավորությունը։ Սխալ է տալ այնպիսի խոստումներ, որոնք չես կարող իրականացնել», - հավելել է նա։