Լրահոս
Արցախ
13:16
14.12.22
69

Արցախում հասունացող հումանիտար աղետի մասին ահազանգել են ԱՀԿ-ին

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հիվանդների թիվն ավելացել է: Տնօրենրը «Հայլուրին» հայտնել է, որ երեկ 9 հոգի էր վերակենադանցման բաժանմունքում, այսօր 11:

Հիվանդանոցը նաև ջեռուցման խնդիր ունի: Արցախում գազի կտրվելուց հետո ցրտի պատճառով մի քանի քաղաքացի դիմել է հիվանդանոց: Արցախում այս պահին երեք ծայրահեղ ծանր հիվանդ սպասում է Երևան տեղափոխման:

Նրանցից մեկին սրտի շտապ վիրահատություն է պետք անել: Երկու ծանր հիվանդ անհապաղ հետազոտման կարիք ունեն: