Լրահոս
Արցախ
11:57
19.03.22
376

Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ: