Լրահոս
Արցախ
21:30
10.08.21
68

Արցախում կիրառվել է հակատանկային նռնականետ. 1 զինծառայող վիրավորվել է

44 օրյա պատերազմից հետո առաջին անգամ թշնամին կրակ է բացել Արցախի հարավ-արևմտյան Շոշ-Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ: Մոտ 6 ժամ տևած փոխհրաձգության ընթացքում բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանցիները կիրառել են նաև հաստոցավոր հակատանկային նռնականետի 3 արկ: Հայկական կողմից մի զինծառայող կանտուզիա է ստացել, հոսպիտալացվել:

Հենց գյուղի ճանապարհով անցնելու պահին մի քանի կրակոց է կպել գյուղացիներից մեկի մեքենային: Վարորդը չի տուժել: Պաշտպանության բանակը դիմել է ռուս խաղաղապահներին, նաև կոչ արել ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրության հետագա լարումից:

Փոխհրաձգության մասին մանրամասներ է պատմել Մխիթարաշենի գյուղապետը: Նա շատ լավ է հասկանում թշնամու սադրանքի նպատակը հայաթափել Արցախը: