Լրահոս
Հասարակական
16:17
21.03.22
1 025

Արարատ Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող գերիների թիվը

Img default alt hy

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից  3-ը քաղաքացիական անձինք են: 

«Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք:

Եվ Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի հարցը: Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերի, պատանդ և այլ կարգավիճակով պահվող անձինք: 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են:

Ուշագրավ է, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ը տեղի ունեցած էսկալացիան»,- ասել է Միրզոյանը: