Լրահոս
Աշխարհ
22:29
04.08.21
45

«Առաջվա պես էլ հնարավոր չէ». Բեյրութը՝ 200 կյանք խլած պայթյունից մեկ տարի անց

Այսօր լրանում է Բեյրութի աղետալի պայթյունի մեկ տարին: 200 մարդու կյանք խլած, 300 հազարին անօթևան թողած ողբերգության մեղավորները մինչև հիմա բացահայտված չեն: Իրավապաշտպաների կարծիքով պատճառն այն է, որ քննիչները չեն կարողանում հարցաքննության կանչել անձեռնմխելիություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին: Փոխարենը մեկ տարի է բողոքի կրքերից եռում են Բեյրութի փողոցները՝ կառավարության հրաժարականը պահանջելով: