Լրահոս
Հասարակական
00:00
13.12.22
232

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Img default alt hy

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ի գիշերը առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 13-ին սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: