Լրահոս
Միջազգային
23:00
29.07.21
83

«Ապտակ՝ Բաքվին». ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը՝ Ադրբեջանին

Հայ դատի գրասենյակը՝ Բաքվին ապտակ է համարում՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական եւ ռազմակրթական օժանդակությունը սահմանափակելու մասին Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը: Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հեղինակած նախագիծը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Կոնգրեսի՝ զինված ուժերի հանձնախմբի հետ աշխատում է, որպեսզի վերականգնվի նաեւ «907-րդ բանաձևը», որով առհասարակ արգելվում է Ադրբեջանին տրամադրել ռազմական նշանակություն ունեցող որևէ օգնություն: