Լրահոս
Քաղաքական
21:25
21.03.22
186

Անվտանգության խնդիրներից հեռու՝ ռոմանտիկ և էկզոտիկ Բալիում. ԱԺ պատվիրակության ճանապարհորդությունը

Ինդոնեզական ամենատաք տուրիստական կղզիներից մեկում՝ Բալիում՝ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի աշխատակազմից 8 հոգի ու երկու պատգամավոր կլիմայական փոփոխությունների ժամանակ խորհրդարանների մոբիլիզացիայի հարցեր են քննարկում 110 երկրի խորհրդարանների պատվիրակությունների հետ:

Ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ խորհդարանի նախագահի գլխավորած մեծաթիվ պատվիրակության այցը անվանել է ցինիկ ու փարիսեցիություն: «Մսխում են հարկատուներիս վճարած գումարները»,- նշել է նա: