Լրահոս
Միջազգային
20:45
20.08.25
162

ԱՄՆ-ը դադարեցրել է Զիմբաբվեում վիզաների տրամադրումը

Img default alt hy

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Զիմբաբվեում վիզաների տրամադրումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում գտնվող ԱՄՆ դեսպանությունը: 

«Մենք Հարարեում դադարեցրել ենք վիզաների տրամադրման ծառայությունները, քանի դեռ քննարկում ենք Զիմբաբվեի կառավարության հետ կապված մտահոգությունները», - ասել են դեսպանությունից:

Նշվում է, որ այս քայլը ճանապարհորդության արգելք չէ, և որ գործող վիզաները կմնան ուժի մեջ։

Ինչպես հաղորդում է Reuters–ը՝ դադարեցումն ուժի մեջ է մտել օգոստոսի 7-ից: