Լրահոս
Միջազգային
14:35
07.12.22
103

ԱՄՆ-ը 800 միլիոն դոլար կտա Ուկրաինային. Հունգարիան արգելափակել է Եվրամիության վարկը՝ Կիևին

Միացյալ Նահանգների Կոնգրեսը համաձայնություն է տվել, որ Ուկրաինային օգնելու համար 2023 թվականին Վաշինգտոնի պաշտպանական բյուջեից 800 միլիոն դոլար հատկացվի: Դա 500 միլիոնով ավելի է Սպիտակ տան բյուջեից:

Իսկ Հունգարիան ագելափակել է Ուկրաինային 18 միլիարդ եվրո վարկ տրամադրելու Եվրամիության որոշումը: Դա սրել է Բուդապեշտի և Միության մյուս անդամների հարաբերությունները: