Լրահոս
Միջազգային
11:44
11.03.22
268

Ամերիկյան հաքերները կոտրել են Ռուսաստանի մի շարք խոշոր գերատեսչությունների կայքերը

Img default alt hy

Օտարերկրյա հաքերները, հիմնականում ԱՄՆ-ից, ներխուժում են Չինաստանի համակարգիչներ, իսկ հետո նրանց միջոցով հարձակվում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի վրա։

Այս մասին մարտի 11-ին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի Արտակարգ իրավիճակների ինտերնետ մոնիտորինգի պետական ​​կենտրոնի (CNCERT/CC) տվյալները։

Կենտրոնի տվյալներով՝ 87 տոկոս դեպքերում Ռուսաստանը դարձել է կիբերհարձակումների թիրախ։

Հայտնի է նաև, որ մարտի 8-ին հաքերները կոտրել են Ռուսաստանի մի շարք խոշոր գերատեսչությունների կայքերը, այդ թվում՝ դաշնային քրեակատարողական ծառայության, ներքին գործերի նախարարության, մշակույթի նախարարության, սոցիալական ապահովության դաշնային ծառայության, հակամենաշնորհային դաշնային ծառայության, էներգետիկայի նախարարության և այլն։