Լրահոս
Հասարակական
10:30
11.09.25
242

«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ

Img default alt hy

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ք. Արմավիր, Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզին և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

ՇՎՏՄ-ից հայտնում են, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են էական խախտումներ, այդ թվում՝ վառելիքաբաշխիչ սարքավորման կողմից չափագիտության պահանջների խախտում, թերլիցքավորում և QR կոդի բացակայություն։

Հայտնաբերված իրավախախտումների համար նախատեսվել է տուգանք՝ 1 միլիոն 138 հազար 839 ՀՀ դրամի չափով: