Լրահոս
Արցախ
17:21
19.10.21
70

Ադրբեջանը պահանջել է ՄԱԿ-ի դատարանից՝ պարտավորեցնել Հայաստանին տրամարդել ականապատ դաշտերի քարտեզները

Img default alt hy

Բաքուն Երեւանից պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ Ադրբեջանին ականազերծման աշխատանքներ իրականացնել թույլ տալու համար: Նման պահանջ ՄԱԿ-ի միջազգային դատարանում լսումների ժամանակ բարձրացրել է ՄԱԿ-ում ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ատյանը պետք է պարտավորեցնի Հայաստանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ադրբեջանը կարողանա արագ, անվտանգ եւ արդյունավետ ականազերծում իրականացնել»: