Լրահոս
Արցախ
12:26
11.03.22
309

Ադրբեջանը կարող է փորձել ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ․ Արցախի ՄԻՊ

Img default alt hy

Օտվելով այն բանից, որ Ռուսաստանը ներգրավված է Ուկրաինայում հակամարտության մեջ, Ադրբեջանը կարող է փորձել ապակայունացնել իրավիճակն Արցախի շուրջ։

Այս մասին ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի օրերին իրավիճակը մի շարք գյուղերի, մասնավորապես՝ Խրամորթի ուղղությամբ, լարված է եղել, հակառակորդը կրակել է հրազենից եւ ականանետերից։ Այժմ լարվածությունը որոշակիորեն թուլացել է նախորդ օրերի համեմատ։ «Բայց դա չի երաշխավորում, որ նույնը չի կրկնվի։ Միակ երաշխիքը անվտանգության առումով ռուս խաղաղապահների ներկայությունն է»,- նշել է օմբուդսմենը։