Լրահոս
Քաղաքական
21:35
12.03.25
250

Ադրբեջանը հային հայի դեմ է հանում դատարանում. ովքե՞ր են Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերը

 

23-րդ օրն է՝ Բաքվում պատանդառված Ռուբեն Վարդանյանը շարունակում է հացադուլը: Վարդանյանի ակնհայտ հյուծված լուսանկարներից հետո թշնամին հոգեբանական տեռորը շարունակել է շինծու դատավարությանը, այսպես կոչված, վկաների ցուցմունքները հրապարակելով: Արցախի հայաթափումից հետո ծննդավայրը չլքած երկու հայեր, ովքեր առողջական խնդիրներ ունեն, ըստ արցախցիների, ցուցմունք են տվել Վարդանյանի դեմ, թե իբր Արցախի նախկին պետնախարարը Ադրբեջանի դեմ կռվելու համար ջոկատ է ֆինանսավորել: Ի՞նչ է հայտնի շինծու դատարավարության այդ մասնակիցների մասին և ի՞նչ է սպառնում նրանց ցուցմունքներից հետո փորձել է հասկանալ Թերեզա Կադաևչյանը: