Լրահոս
Արցախ
23:08
12.12.22
239

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին՝ «Գորշ գայլերի» և Երիտթուրքերի ոճով․ Արտակ Բեգլարյան

Img default alt hy

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է․

«Ահա այս լուսանկարը դիպուկ կերպով ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիաները՝ Արցախի 120,000 ժողովրդին բլոկադայի ենթարկելու հարցում:

Արցախի միակ ճանապարհը փակած այս ադրբեջանական հատուկ գործակալը մեկ ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, իսկ մյուսով՝ «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տալիս:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ «Գորշ գայլերի» և Երիտթուրքերի ոճով»: