Լրահոս
Արցախ
21:30
12.12.22
110

Ադրբեջանցիները պատրաստվում են գիշերել Լաչինում. Արցախում կոշտ միջոցներ են ակնկալում ռուսներից

Հենց այս պահին էլ ադրբեջանցիները մնում են Ստեփանակերտ-Գորիս մայրուղում տեղադրած իրենց վրաններում, որտեղ նաև խարույկներ են վառել, որ տաքանան: Ըստ էության, պատրաստվում են գիշերակացի:

Արդեն 10 ժամ է՝ փակ է Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհը: Հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ավտոմեքենաներում: Անհնար է դարձել դեղերի տեղափոխումը Արցախ, առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախից Հայաստան: