Լրահոս
Արցախ
23:12
21.12.22
131

Ադրբեջանցիները արգելում են՝ ռուս խաղաղապահների մեքենան անցնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանցիները չեն թույլատրել ռուս խաղաղապահների ավտոշարասյանը անցնել Լաչինի միջանցքով։

Երկու ադրբեջանցի հրամայում են բոլորին ավելի ամուր հավաքվել ճանապարհի կենտրոնում՝ այն ամբողջությամբ փակելու համար։ Նրանք բղավում են. «Բոլորը կենտրոնում, բոլորը դեպի ներս (դեպի ճանապարհ)»:

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, թե «Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից։