Լրահոս
Հասարակական
14:05
08.09.21
78

42-ամյա կինն ընկել է գնացքի տակ և մահացել

Img default alt hy

Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի բենզալցակայանի դիմաց՝ երկաթուղու գծանցի մոտ, եղբոր հարսը` Գոհար Բարսեղյանը, ընկել է գնացքի տակ և մահացել: Կանչով մեկնած շտապօգնության խումբը նշված վայրում հայտնաբերել է 42-ամյա կնոջ դին:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Արտաքին զննությամբ դիակի վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել են վնասվածքներ: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: