Լրահոս
Աշխարհ
19:16
03.09.21
72

41 մարդ խեղդամահ է եղել. «Իդա» փոթորիկն ավերում է ամերիկյան նահանգները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Միացյալ Նահանգներում «Իդա» ավերիչ փոթորիկն արդեն 40 մարդու կյանք է խլել, այդ թվում՝ երկու տարեկան մի երեխայի: Հիմնականում նկուղային հարկերի բնակիչները չեն հասցրել լքել տներն ու խեղդամահ են եղել: Նյու Յորքում ու Նյու Ջերսիում արտակարգ դրություն է հայտարարված: Իսկ Լուիզանա նահանգը, որտեղից սկսվել էր փոթորիկը՝ Ջո Բայդենը աղետի գոտի է հայտարարել: