Լրահոս
Իրավական
15:15
22.02.25
335

21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործը՝ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված․ փաստաբան

Img default alt hy

21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործը՝ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված․ խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ինչպես վերջերս ճշգրիտ նշվել էր՝ Ժողովրդավարական արժեքների մասին չպետք է պարզապես խոսել, այլ դրանցով պետք է իրապես ապրել: Ժողովրդավարական ամենակարևոր արժեքը՝ խոսքի ազատությունն է: Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված: Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում»: Փետրվարի 1-ին Արցախից գիտնական պարոն Ղարիբ Բաբայանն էր: Այսօր ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատւթյան նկատմամբ քրեադատավարական ակնհայտ անհիմն միջամտությունն է:

Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում, սակայն դրա որոշակի կանխարգելում կարող է ապահովել այսօր Դատարանը: Տվյալ գործով ըստ հրապարակումների փաստացի իբրև «տուժող» են հանդիսանում բարձր պաշտոն զբացեղնող անձինք: Ամենից շատ քննադատության ենթարկված (այդ թվում հենց օրվա իշխանությունների կողմից նախկինում) դատավորներից է Մնացական Մարտիրոսյանը, և դրանք ԵՐԲԵՔ քրեական գործ չեն դարձել:

Խոսքի ազատության միջազգային չափանիշը կրկին պետք է նշել. իրավաչափ են նաև այնպիսի գնահատականները որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում:

Հետևաբար քննադատությունը, նույնիսկ չափազանց կոշտ ձևով հանրային որևէ պաշտոնյայի նկատմամբ՝ քրեականացնելն աբսուրդ է և չի կարող առնչվել Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության հետ: Ցանկացած նման նպատակին ուղղված խափանման միջոց պետք է մերժվի»,-գրել է նա։