Լրահոս
Հասարակական
23:27
21.12.22
120

2022 թ. նոյեմբերի դրությամբ միջին աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ

Img default alt hy

2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը և կազմել 701,451 մարդ` գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը 47,551֊ով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Միջին աշխատավարձը կազմել է 265 հզ դրամ` անցած տարվա 220 հզի համեմատ` ավելի քան 20% աճ»,- նշել է նա։