Լրահոս
Միջազգային
12:24
30.12.24
330

100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը

Img default alt hy

100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

«Նախկին նախագահ Ջիմի Քարթերը, մարդ, որը վերաիմաստավորել է, թե ինչպիսի կյանք կարող է լինել նախագահությունից հետո, մահացել է կիրակի օրը: Նա 100 տարեկան էր»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի ուշ Ջիմի Քարթերի բարեգործական հիմնադրամը հաստատել է այս տեղեկությունը։

Քարթերի մահվան կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը սգո օր է հայտարարել ։

Բայդենի հրամանի համաձայն՝ երկրի և արտերկրի պետական ​​հաստատություններում 30 օրով կիջեցվեն ազգային դրոշները։

Քարթերի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնում։