Լրահոս
Արցախ
11:12
16.12.22
130

Ժամը 11:00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է

Img default alt hy

Ժամը 11:00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: