Լրահոս
Հասարակական
10:49
04.10.21
49

«Ժամանակ ա եղել՝ հաց չենք կարացել ճարել». հայ ծերունու «թոշակի օրը». տեսանյութ

Այս ուրբաթ ծերերի միջազգային օրն էր, ինչ-որ տիեզերական արդարությամբ՝ նույն օրը նաև բուսակերների համաշխարհային օրն է: Ի՞նչ է էլ մնում հայ ծերունուն, բուսակերությունից բացի, եթե նվազագույն կենսաթոշակը 26 հազար 500 դրամ է, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ: 950 դրամով մեր երկրում, լավագույն դեպքում, մի կտոր պանիր կարելի է առնել:

Մեր գործընկեր Գայանե Մովսիսյանն է մեկ օր անցկացրել 76-ամյա Յուրայի հետ: Նրա հետ ստացել 55 հազար դրամ թոշակը, մտել խանութ՝ մեկ շաբաթվա գնումների, հաշվել կոմունալ վճարները: Ռեպորտաժում կպատմի, թե ինչպես է ապրում հայ թոշակառուն՝ իր՝ անշաքար սուրճի պես դառը կյանքը: