Լրահոս
Միջազգային
13:27
08.03.22
4 992

Զելենսկու սկանդալային հայտարարությունը․ նա պատրաստ է փոխզիջումների

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին՝ հայտարարելով, որ պատրաստ է փոխզիջում փնտրել Դոնբասի հանրապետությունների և Կիևի կողմից չվերահսկվող այլ տարածքների, այդ թվում՝ Ղրիմի հարցում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության հրադադարի պահանջները, Զելենսկին ասել է. «Առաջին հերթին ես պատրաստ եմ երկխոսության, բայց մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի»։

«Ի՞նչ է պետք անել՝ Պուտինը պետք է սկսի խոսել, երկխոսություն սկսի», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին, Զելենսկին հերթական անգամ իր դժգոհությունն է հայտնել և նշել, որ կորցրել է հետաքրքրությունը այն բանից հետո, երբ հասկացել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։